Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Մարսողական համակարգ

Կաթը կարող է օգնել ստամոքսի քաղցկեղի դեմ պայքարում

Կաթը կարող է օգնել ստամոքսի քաղցկեղի դեմ պայքարում

Թայվանում Իլանյան համալսարանի չինացի գիտնականները հայտնաբերել են, որ պեպտիդի մասնիկը, որը հայտնաբերվել կովի կաթում, ունի հզոր հակաուռուցքային ակտիվություն ընդդեմ ստամոքսի կարցինոմայի բջիջների: Նրանց կարծիքով այդ տվյալները կարող են հիմք հանդիսանալ ստամոքսի քաղցկեղի բուժման նոր թերապեւտիկ միջոցի մշակման համար:

Ստամոքսի քաղցկեղը չարորակ ուռուցք է, որը զարգանում է ստամոքսի ներքին պատերի էպիթելային բջիջներից: Ստամոքսի քաղկեղցից աշխարհում տարեկան մահանում է մոտ 800 հազար մարդ: Այս պահին ստամոքսի քաղցկեղի բուժման հիմնական ու փաստացի միակ մեթոդը վիրահատությունն ՝ օրգանի մասնակի կամ ամբողջական հեռացում, ինչպես նաեւ քիմիոթերապիա ու ճառագայթային թերապիա, որոնք միայն կողմնակի նշանակություն ունեն:

Իրենց հետազոտությունում գիտնականներն ուսումնասիրել են պեպտիդային երեք մասնիկներ, որոնք դուրս են բերվել B լակտոֆերիցինից՝ կաթնային սպիտակուցից, որն ունի հակամիկրոբային, հակավիրուսային ու իմունապահովող հատկություններ, հաղորդում է Medportal.ru-ն:

In vitro գիտնականների հետազոտությունները ցույց են տվել, որ կաթնային սպիտակուցի մասնիկներից մեկը՝ B25 լակտոֆերիցինը (LFcinB25), կարող է նվազեցնել ստամոքսի ադենոկարցինոմի բջիջների կենսունակությունը կախված չափաբաժնից ու ազդեցության ժամից: Ստացած տվյալները վկայում են B25 լակտոֆերիցինի թերապեւտիկ մեծ ներուժի մասին, որի հիման վրա ստամոքսի խոցի բուժման համար  հնարավոր է ստեղծել քիմիոթերապեւտիկ հատկություններով նոր հակաուռուցքային դեղամիջոց:

Սկզբնաղբյուր. news.am
Լուսանկարը. agrodovidka.info
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ